Պատմություն և ժառանգություն

Անուն, որի հետևում
երեք սերնդի պատմություն է

Մալայան ազգանունը հայկական ակնաբուժության հետ կապված է 1978 թվականից։ Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության կենտրոնը շարունակում է այդ պատմությունը՝ պահպանելով տարիների ընթացքում ձևավորված մասնագիտական արժեքները։

  1. 1978

    Կենտրոնը, որտեղից սկսվեց ամեն ինչ

    Սերգեյ Մալայանը Երևանում հիմնադրում է ակնաբուժական կենտրոնը։ Այն դառնում է Հայաստանի ազգային ակնաբուժության կենտրոնի իրավահաջորդը և հետագայում կրում է նրա անունը։

  2. 1992–2020

    Ալեքսանդր Մալայան

    Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը 1992–2020 թթ. ղեկավարում է Ս. Վ. Մալայանի անվան կենտրոնը, իսկ մինչև 2022 թ. գլխավորում է ակնաբուժության ամբիոնը Երևանի պետական բժշկական համալսարանում։ Նրա օրոք կատարակտով բուժառուները հիվանդանոցում մեկ շաբաթ մնալու փոխարեն սկսում են նույն օրը տուն վերադառնալ։

  3. 2004–2020

    Զարա Մալայան

    Շուրջ տասնվեց տարի Զարա Մալայանը Ս. Վ. Մալայանի անվան կենտրոնի փոխտնօրենն է՝ հասարակայնության հետ կապերի, արտաքին շուկաների և մարդկային ռեսուրսների կառավարման ուղղություններով՝ ունենալով որոշիչ ձայն կենտրոնի զարգացման ուղղության հարցում։

  4. 2023

    Նոր կենտրոնի հիմնադրումը

    Զարա Մալայանը հիմնադրում է Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության կենտրոնը՝ ի պատիվ իր հոր և նրա սահմանած մասնագիտական չափանիշները շարունակելու նպատակով։

«Նախ եղի՛ր լավ մարդ և քաղաքացի»։
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան

Այս խոսքերով նա դիմում էր իր ուսանողներին՝ նախքան մասնագիտության և վիրաբուժության մասին խոսելը։ Այսօր կենտրոնը կրում է նրա անունը՝ շարունակելով նրա մասնագիտական և մարդկային արժեքները։

Կենսագրություն

Ալեքսանդր Սերգեյի Մալայան

ՀՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

1984–1988 թթ. Ալեքսանդր Մալայանը Հայաստանում առաջին անգամ կլինիկական պրակտիկայում ներդրել է տեսողության վերականգնման միկրովիրաբուժական հիմնային մեթոդները՝

  • Կատարակտի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ
  • Կատարակտի հեռացում ուլտրաձայնային մեթոդով՝ ֆակոէմուլսիֆիկացիա
  • Ներքաշվող եղջերաթաղանթի փոխպատվաստում՝ կերատոպլաստիկա
  • Վիտրեկտոմիա
  • Դակրիոցիստոռինոստոմիա և այլն

Պաշտոններ

1984–2018
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ
1992–2020
Սերգեյ Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի հիմնադիր տնօրեն
1992–2022
ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ
1996-ից
Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրեն
2012–2021
Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի նախագահ

Պարգևներ և կոչումներ

2006
Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալ
2012
«Հանուն խաղաղ Կովկասի» անվան ոսկե մեդալ
2015
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում

Գիտական աշխատանքներ

Ալեքսանդր Մալայանը հեղինակ է 150-ից ավելի գիտական աշխատանքների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքի, ինչպես նաև հայերենով ակնաբուժության դասագրքի՝ «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն»։ Համահեղինակ է «Ռազմադաշտային ակնաբուժություն», «Նեյրոօֆթալմոլոգիա», «Comprehensive Eye examination» ուսումնական ձեռնարկների։

Հեղինակել է 5 մեթոդական հանձնարարականներ և 1 մենագրություն՝ «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» թեմայով։

Ա. Մալայանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ դոկտորական աշխատանքներ և թեկնածուական թեզեր։

Մեր արժեքները

Ոչ միայն անուն, այլև պատասխանատվություն

Ժառանգությունը մեզ համար նախ և առաջ պատասխանատվություն է՝ պահպանելու այն մասնագիտական մոտեցումն ու արժեքները, որոնց հետ տարիներ շարունակ կապված է Մալայան ազգանունը։

  • Ճշգրիտ ախտորոշում՝ առաջին հերթին

    Ցանկացած բուժում սկսվում է խնդիրը ճիշտ հասկանալուց։ Այդ պատճառով կարևորում ենք մանրամասն հետազոտությունն ու ժամանակակից ախտորոշիչ հնարավորությունների ճիշտ կիրառումը։

  • Գիտելիք, որը փոխանցվում է

    Բժշկությունը մշտապես զարգացող մասնագիտություն է։ Մենք կարևորում ենք փորձի, գիտելիքի և մասնագիտական մշակույթի փոխանցումը նոր սերնդին։

  • Ուշադրության կենտրոնում միշտ բուժառուն է

    Հետազոտություն՝ առանց ավելորդ շտապելու, խորհրդատվություն և պարզ բացատրություններ և ուշադրություն յուրաքանչյուր բուժառուի անհատական կարիքներին։

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք, և մենք կպատասխանենք ձեր հարցերին ու կառաջարկենք հետազոտության հարմար ժամ։